Գարուն է… ԶԳՈՒՇԱՑԵՔ
Ինչպես հայտնի է, գարնանը գլուխ են բարձրացնում տարբեր հիվանդություններ, որի պատճառը մեր օրգանիզմում կատարվող սեզոնային ֆիզիոլոգիական փոփոխություններն են: Հիվանդություններն այդ շրջանում հաճախ փոխանցվում են օդակաթիլային եղանակով:
Որպեսզի տարբեր, հատկապես գրիպի վարակը ձեզ չսպառնա, պետք է պահպանել շատ պարզ մի քանի կանոն: Նախ, հարկավոր է ամրացնել դիմադրողականությունը գարնանային իմունոթերապիայով: Հետևեք, որ ձեր տանը պահպանվի համապատասխան ջերմություն: Հենց զգում եք, որ մի փոքր մրսել եք, անպայման միջոցներ ձեռք առեք՝ խմեք շատ հեղուկ, մորիով և այլ բուժիչ հատկություններով հայտնի հատապտուղով թեյեր: Գարնանը շատերը սկսում են տառապել տարատեսակ ալերգիաներից, որոնք առաջացնում է բույսերի ծաղկափոշին: Այդ օրերին ամենակարևորը մաքուր օդն է ու ջուրը: Եթե տանը չկա օդորակիչ, ապա անհրաժեշտ է ամեն օր անցկացնել բնակարանի խոնավ մաքրում: Ալերգիկ ռեակցիաների դեպքում հարկավոր է սահմանափակել նաև սնունդը, հատկապես շոկոլադը, ընկույզը, համեմունքներն ու ցիտրուսները, այդ թվում՝ հյութերը: Ընդհանրապես, գարնանը պետք է շատ զգույշ լինել, օրգանիզմը հարստացնել վիտամիններով, շատ լինել բնության գրկում:
If your letter doesn’t excite agents or editors www.tech-wonders.com/2020/03/how-to-write-a-resume-and-land-your-dream-job.html enough to read your proposal, they won’t.