Ինչ է կոլիտը
Կոլիտը դա բորբոքում է ներքին լորձաթաղանթի հաստ աղիքում: Կոլիտը կարող է լինել սուր: Այս դեպքում տեւողությունը լինում է կարճ, բայց ուժեղ: Կարող են նաեւ ներգրավված լինել բորբոքային գործընթացներ նաեւ նեղ աղիքում: Խրոնիկական կոլիտի ժամանակ բորբոքային պրոցեսը գնում է բավականին դանդաղկոտ եւ երկար ժամանակով:
Ինչ է կատարվում
Ցանկացած տիպի կոլիտ հասցնում է վնասվածքներ աղիքների լորձաթաղանթին: Ավելի շատ ցավոտ եւ անդուր է, երբ ծորում է կոլիտը, որը առաջ է եկել ինֆեկցիայի արդյունքով: Օրինակ, երբ պարազիտները ինչպիսին է ամեոբան, ընկնում են աղիքների լորձաթաղանթի վրա, առաջ են բերում մեծ վնասվածքներ, սկսում են բազմանալ բորբոքային պրոցեսի ընթացքում:
Կոլիտի նշաներից են ցավը որովայնում, փքվելը: Տեղի են ունենում փորկապություններ, որոնց կարող են հաջորդել փորլուծությունը: Անձի մոտ կարող են լինել թուլացության զգացողություն, որոշ դեպքերում, ջերմության բարձրացում: Կոլիտի ցավերը կարող են տեւել մի քանի օրից մինչեւ մեկ շաբաթ: Խրոնիկական կոլիտը տեւում է ավելի երկար:
«Հայր եւ որդի Բաբայաններ» բուսաբուժական կենտոնում Կոլիտի բուժումն իրականացվում է բույսերի թուրմերով, որը հիվանդը օգտագործում է տնային պայմաններում՝ մեկ ամիս :