Նազարեթ

Նազարեթ

Աստծո խոսքը միշտ իմ հոգում ,
Արթուն լինեմ, թեկուզ քնած,
Աղաչում եմ, իմ Տեր Հիսուս,
Հասիր բոլոր նեղյալ մարդկանց :

# # #

Երանելի պահ է կյանքում ,
Երբ տիրոջն ես ճանաչում ,
Ողջ լինենք մենք , թեկուզ մեռած ,
Աստծո կողմից լինենք ներված :

# # #

Մահից հետո է իսկական կյանքը,
Ոմանց համար լավ , ոմանց էլ՚ վատթար,
Հիսուսին սիրենք եվ փառաբանենք
Նա է թույլ տալու, որ այնտեղ ապրենք :

# # #

Առանց Հիսուսի դժվար է ապրել,
Դառն է մեր կյանքը առանց Հիսուսի,
Հիսուսով ապրենք, Հիսուսին սիրենք,
Հիսուսն է կյանքը , Հիսուս ճանաչենք :

# # #

Հոգիս վառվում է Հիսուսի սիրուց,
ՈՒ իմ աչքերից արցունք է հոսում,
Ցավի արցունք չի եվ ոչ էլ վշտի,
Հիսուսի սերն է լցվել իմ հոգում :

# # #

Իմ հոգու մեջ մի մեծ խարույկ
Զոր ու գիշեր բոցավառվում,
Ամեն կրակ կթուլանա,
Սուրբ հոգունը միշտ կմնա :

# # #

Աշխարհ ման գաս, ինչ որ տեսնես ոչինչ է,
Ինչ ունենաս, ինչի հասնես, ոչինչ է,
Հիսուսին դու, եթե սրտանց ճանաչես,
Աշխարհն այն ժամ ամեն ինչով քո մեջ է :

# # #

Երանի նրան , ով տեսնում է Քեզ,
Հազար երանի ողջ տեսնողներին,
Գոնե մեկ անգամ երազում գայիր,
Որ ես ասեի կյանքիս եմ տեսել;

# # #

Բարձրյալին պետք է բոլորն ընդունեն,
Չէ՞ որ տերն է նա երկնքի եվ երկրի,
Նա ցանկանում է ;որ խոնարհ ապրենք,
Հանդերձյալ կյանքին ճանապարհ հարթենք:

# # #

Ես պաշտպանված եմ եվ անչափ հանգիստ,
Հոգով եմ ապրում, սիրում Հիսուսին,
Վաղուց ինձ գիտեր, իմ ծնված օրից,
Եվ միշտ փրկել է մահի վտանգից:

# # #

Երբ կմեռնեմ, ոնց բոլորը,
Այս աշխարհից հեռանամ,
Ոնց ապրեցի, ինչ ցանկացա ,
Ընկերներս թող հիշեն:

Չմառանան նաեվ հիշել,
Որ սիրել եմ բոլորին,
Մաքուր սրտով սեղան նստել,
Շնորհ անել ամենքին:

Եվ թող հիշեն , երբ ճանաչեցի Հիսուսին,
Տերն էր միակ ուղեկիցս, որտեղ էլ որ լինեի,
Եվ այն սերը, որ եղել էր ձեզ համար,
Ամբողջությամբ նվիրեցի Հիսուսին :

# # #

Հոգիս լցվել է Հիսուսի սիրով,
Գիշեր ու ցերեկ հանգիստ է հոգիս,
Խաղաղ եմ ապրում , սիրում բոլորին,
Վաղուց բուժվել են վերքերն իմ հոգու:

# # #

Տիրոջ աչքից ոչ մի մանրուք չի վրիպում,
Կյանքը ապրած, թե մտածած,
Եթե ապրենք հոգով մաքուր մեղքից հեռու,
Հեռանալով այս չար կյանքից,
Մյուս կյանքում տեղ կգտնենք:

# # #

Մահից հետո է նոր կյանքն սկսվում,
Դրախտ կամ դժոխք սպասում է մեզ,
Թե դու ընդունես մեր Տեր Հիսուսին,
Հանգիստ եղիր դու, կապրես Դրախտում :

# # #

Որքան պակասում են օրերն իմ կյանքի,
Այնքան ջերմագին սիրում եմ ես Քեզ,
Երկրային կյանքից զզվել եմ իսպառ,
Հենց դրա համար ձգտում եմ ես Քեզ :

# # #

Տիրոջ սերը քնքուշ, բարի
Եվ նվիրված բոլորիս,
Չի անտեսում նա ոչ մեկիս,
Սեր է բաշխում ամենքիս :

Տերն է միայն այդպես սիրում,
Չի ցանկանում մեզ վատը,
Թե հասկանանք, գնահատենք,
Խաղաղ կապրենք այս կյանքում:

# # #

Երբ հեռանաք դուք Հիսուսից
ՈՒ ձեզ վրա գա նեղություն,
Չզարմանաք՚ ինչու այդպես
Կյանքը հանկարծ արագ փոխվեց :

Տերն է հոգում կարիքը մեր,
Մենք՚ անտեղյակ ամեն ինչից,
Եթե լինենք Հիսուսի հետ,
Մեզ չի թողնի, որ կործանվենք:

# # #

Հեռու էր ինձնից արեւի լույսը,
Դատարկ էր հոգիս, ամպրոպ էր վրաս,
Երբ ճանաչեցի Հիսուս Քրիստոսին,
Լցվեց իմ հոգին, լույս իջավ վրաս:

# # #

Սուրբ հոգու կրակը թափվի իմ վրա,
Այրի,ջերմացնի, մոխիր չդառնամ,
Հավատքը հոգուս մեջ իմ Տիրոջ հանդեպ,
Որքան որ ապրեմ, Նրան ծառայեմ:

# # #

Հավատացյալնե՚ր, ցնծացեք ուժգին,
Հիսուսն է գալիս, որ փրկի նա մեզ,
Տանում է երկինք, որ իր հետ լինենք,
Անիմաստ կյանքից հոգնել ենք արդեն :